24.11.2024
Կոլեգիայի նիստին պաշտպանության նախարարը հանձնարարականներ է տվել
prev Նախորդ նորություն

Արբիտրաժային տրիբունալը մերժել է ընդդեմ Հայաստանի ներկայացված հայցը

2018 թվականի օգոստոսի 3-ին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID) մուտքագրված «Ջ. Բորկովսկին և Ռասիա ՖԶէ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» թիվ ARB/18/28 արբիտրաժային գործով արբիտրաժային տրիբունալը ս.թ. հունվարի 20-ին կայացրել է վճիռ՝ ամբողջությամբ մերժելով հայցվորների պահանջները և պարտավորեցնելով վերջիններիս Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցել ընդհանուր շուրջ 2,8 միլիոն ԱՄՆ դոլար՝ որպես կրած իրավաբանական վճարների և այլ ծախսերի հատուցում։ Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:

«Երկաթուղային ճանապարհի և արագընթաց մայրուղու կառուցման առնչությամբ ծագած սույն արբիտրաժային գործը հարուցվել էր «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» պայմանագրի, ինչպես նաև նշված ընկերության և ՀՀ կառավարության միջև 2012 թ․ կնքված կոնցեսիոն պայմանագրերի հիման վրա։

Արբիտրաժային գործի շրջանակներում հայցվորները պնդում էին, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է կոնցեսիոն պայմանագրերի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» պայմանագրի ներքո ստանձնած մի շարք պարտավորություններ:

Հայցվորները պահանջում էին Հայաստանից բռնագանձել շուրջ 225 միլիոն ԱՄՆ դոլար, ինչպես նաև 2015 թ․ մարտի 18-ից մինչև արբիտրաժային վճռի կայացումը հաշվեգրված տոկոսները՝ շուրջ 106 միլիոն ԱՄՆ դոլար»,- նշված է հաղորդագրության մեջ։