26.11.2024
Պեդրո Ագրամունտի ոչ օբյեկտիվ կեցվածքի շնորհիվ ԵԽԽՎ-ն վերածվել է Ալիևի պատվերը կատարող կառույցի
prev Նախորդ նորություն

Նախարար. Վենետիկի հանձնաժողովը արտահայտել է իր կարծիքը Ընտրական օրենսգրքի վերաբերյալ

Վենետիկի հանձնաժողովը արտահայտել է իր կարծիքը Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որը Վենետիկում կայացած «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի 108-րդ լիագումար նիստի ժամանակ ներկայացրել է Հայաստանում Ընտրական օրենսգրքի փոփոխություններին հաջորդած զարգացումները, մասնավորապես՝ անդրադառնալով ընտրացուցակների հրապարակման որոշմանը, տեխնիկական սարքերի կիրառման խնդրին:

«Բնականաբար, ես իմ ելույթում Վենետիկի հանձաժողովին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներին տեղեկացրել եմ այն զարգացումների մասին, որոնք տեղի են ունեցել, ներկայացնելով, որ թեև գումարները առկա էին, սակայն սարքավորումների մատակարարումը հնարավոր չի եղել ապահովել: Նաև ներկայացրել եմ այն համաձայնագիրը, որը ընդդիմության, իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ստորագրվել էր և այս կապակցությամբ Վենետիկի հանձնաժողովը արել է համապատասխան լրացում իր արդեն հրապարակված կարծիքում, մասնավորապես՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, արել է հայտարարություն՝ առ այն, որ Ընտրական օրենսգրքի համապատասխան փոփոխություններով նախատեսված պայմանները հնարավոր չի եղել ապահովել: Չնայած կառավարությունը կարողացել էր գտնել համապատասխան գումարը, սակայն որևէ կազմակերպություն ի վիճակի չի եղել անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ապահովել, ուստի Ընտրական օրենսգքրի համապատասխան փոփոխությունները չեղարկվել են»,- ասաց նախարարը:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը իրազեկված են, որ Հայաստանի իշխանությունները ներգրավվել են հետագա բանակցությունների մեջ քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչների հետ, «որը հանգեցրել է սեպտեմբերի 13-ին նոր քաղաքական համաձայնության կնքմանը լայն կոնսենսուսով: Դա արտացոլում է Հայաստանի իշխանությունների շոշափելի ջանքերը՝ բոլոր շահագրգիռ կողմերին ներգրավելու բաց և թափանցիկ երկխոսության մեջ՝ ընտրական գործընթացների նկատմամբ վստահության բարձրացման նպատակով»:

Մեր հարցին, թե Վենետիկի հանձնաժողովն արդյոք կողմ է եղել ընտրացուցակների հրապարակմանը, նախարարը պատասխանեց. «Վենետիկի հանձնաժողովը այդ հարցի վերաբերյալ նախկինում ներկայացրել է բոլորին հայտնի իր կարծիքը, միևնույն ժամանակ գնահատելով ընտրական գործընթացի նկատմամբ հանրային լայն վստահություն ձևավորելու ուղղությամբ հայաստանյան իշխանությունների ներդրած ջանքերը»: