26.11.2024
Սերժ Սարգսյան. ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինների միջև ձևավորված է սերտ համագործակցություն
prev Նախորդ նորություն

Պեդրո Ագրամունտի ոչ օբյեկտիվ կեցվածքի շնորհիվ ԵԽԽՎ-ն վերածվել է Ալիևի պատվերը կատարող կառույցի

Այսօր Երևանում կայացավ բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջում էին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականը և մեղադրում նրան ադրբեջանական նավթադոլարներից ակտիվորեն օգտվելու համար:

«Հանուն օրենքի» հասարակական շարժման ակտիվիստները ԵԽԽՎ երևանյան գրասենյակի առջև բողոքի ակցիան իրականացնելու ժամանակ հայտարարեցին, որ հոկտեմբերի 14-ին Ագրամունտը հայկական պատվիրակության անդամների հանդեպ կողմնակալ և անհարգալից վերաբերմունք է դրսևորել, որի արդյունքում ոտնահարվել են հայկական պատվիրակության անդամների իրավունքները: Նրանք նշում էին, որ ԵԽԽՎ-ն, որպես ազդեցիկ և հեղինակավոր միջազգային կառույց, Պեդրո Ագրամունտի ոչ օբյեկտիվ կեցվածքի շնորհիվ վերածվել է Իլհամ Ալիևի պատվերը կատարող կառույցի։

Երիտասարդները պահանջում էին ԵԽԽՎ նախագահի հրաժարակաը նաև գրասենյակին փոխանցված նամակում: Բացի այդ, նրանք Ալիևի պատկերով դոլարներ ևս փոխանցեցին ԵԽԽՎ հայկական գրասենյակի ներկայացուցչին:

Հիշեցնենք, VERELQ-ին տված հարցազրույցում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ևս մեղադրեց Ագրամունտին ադրբեջանական իշխանություններից ֆինանսական ներարկումներ ստանալու մեջ: