26.11.2024
Նախարար. Վենետիկի հանձնաժողովը արտահայտել է իր կարծիքը Ընտրական օրենսգրքի վերաբերյալ
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ՊՆ. Հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ՍՎԴ տիպի դիպուկահար հրացաններ

Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ:

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 240 կրակոց: Հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՍՎԴ տիպի դիպուկահար հրացաններ (21 կրակոց):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: