26.06.2025
ՊԵԿ-ը պահանջել է Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությանը ներառել «սեւ ցուցակ». ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

ՀՅԴ-ականների «որսը» ՀՀ իշխող ուժի՝ Ադրբեջանին ուղղվող «դրական մեսիջների» շարքից է

ՀՅԴ ներկայացուցիչների բնակարանների խուզարկությունների ու ձերբակալությունների ալիքը պետք է դիտարկել Արցախի շուրջ ստեղծված վտանգավոր զարգացումների համատեքստում։ Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

"Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների սինքրոն ասուլիսների տրամաբանությունը, ՀՅԴ-ի մշտական թիրախավորումն Ադրբեջանում որպես ազգային քաղաքական ուժի, Հայաստանի իշխող ուժի՝ Ադրբեջանին ուղղվող «դրական մեսիջների» շարքից է։

Առհասարակ այն ինչ վերաբերում է ազգայինին՝ գաղափարախոսությունից մինչև կառույցներ, անհատներ, հավասարապես թիրախավորվում են Ադրբեջանի և Հայաստանի գործող իշխանության կողմից և սա արդեն օրինաչափություն է դարձել։

Վստահ եմ, որ ՀՅԴ մեր ընկերները, գործընկերները սա էլ կհաղթահարեն ու այն որևէ ձևով չի ազդի այն վճռական պայքարի վրա, հանուն ինչի ոտքի են կանգնել",- գրել է պատգամավորը։


 


 

Նիկոլը ոչ միայն չի պայքարում Արցախի համար, այլև չի թույլատրելու որևէ մեկը պայքարի. կարծիք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
26.06.2025
Հայաստանը սպասում է նոր հանդիպման Բաքվի հետ և քննադատում է ԻՀԿ փաստաթղթերը. ԱԳՆ