27.07.2024
Թուրքիան առաջիկայում ավելի տեսանելի կսկսի գործել ընդդեմ Ռուսաստանի. քաղաքագետ
prev Նախորդ նորություն

ՊԵԿ-ը պահանջել է Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությանը ներառել «սեւ ցուցակ». ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունը՝ «Սիլ ինշուրանս»-ը, պարբերաբար հայտնվում է պետական որոշ կառույցների ուշադրության կենտրոնում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պահանջել է պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, այսինքն՝ ընկերությանը, այսպես կոչված, «սեւ ցուցակում» ներառելու պահանջի պատվիրատուն ՊԵԿ-ն է: «Սիլ ինշուրանս»-ը, սակայն, չի հայտնվել «սեւ ցուցակում»: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց «Սիլ գրուպ»-ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ նշելով. ««Սիլ ինշուրանս»-ը երբեւէ չի ներառվել գնումներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում»: Հիշեցնենք՝ անցած տարեվերջին գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկել է Երեւանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։ Այս շենքը, ինչպես հայտնի է, պատկանում է «Գռզո պլազա» ՍՊԸ-ին։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն դատարանում «Ժողովուրդ» օրաթերթը երեկ հարց ուղղեց կալանքի տակ գտնվող դատավոր Արուսյակ Ալեքսանյանին: «Տիկի՛ն Ալեքսանյան, դատական եւ իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն՝ Դուք տարբեր անձանց մասով կալանքի որոշում կայացնելուց առաջ քննարկել եք հարցերը Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Սասուն Խաչատրյանի եւ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ: Արդա՞ր է, որ հիմա միայն Դուք եք մեղադրյալի աթոռին հայտնվել»: Ի պատասխան՝ Արուսյակ Ալեքսանյանն ասաց. «Ովքեր Ձեզ նման բաներ են ասում, գնացե՛ք, իրենցից էլ հարցրե՛ք»: Այլ հարցի չպատասխանեց: Երեկ Հակակոռուպցիոն դատարանում կայացավ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին նիստը, որը հետաձգվեց: Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր, նախկին դատախազ Վահե Դոլմազյանին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել Երեւան քաղաքի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթով: ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն առաջիկայում կազմակերպելու է Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի առերեսումը Հակակոռուպցիոն կոմիտեում:  Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսի 20-ին հրավիրված ասուլիսին Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, որը մերկացնում էր ողջ դատական համակարգը (թե ինչպես են Գագիկ Ջհանգիրյանի «վզին դրվում» ինչ-ինչ քաղաքական հրահանգներ): 6 ամիս քննելով գործը՝ Քննչական կոմիտեն տուժող չճանաչեց Ռուբեն Վարդազարյանին, քրեական վարույթով որեւէ մեկը մեղադրյալ չներգրավվեց: Եւ հիմա որոշվել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի եւ ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ քրեական վարույթը վերաբացել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր Ռուբեն Վարդազարյանը: Ավելին` վերացվել են նաեւ Գագիկ Ջհանգիրյանի, ԲԴԽ անդամներ Սերգեյ Չիչոյանի եւ Վիգեն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու եւ գործի վարույթը կարճելու մասին քննիչի որոշումները, եւ վարույթը Քննչական կոմիտեից, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե: Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրգործ հարուցվեց մի դատավորի հետ նրա զրույցի գաղտնալսման արդյունքում, դրա համար էլ նա իր եւ Ջհանգիրյանի զրույցը հանրայնացրեց: Ստացվում է, որ ԲԴԽ երկու նախագահներն էլ պաշտոնը կորցրեցին գաղտնալսման հետեւանքով:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ամանորից առաջ իշխող խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Հայկ Ցիրունյանը, Վահագն Ալեքսանյանը եւ Դավիթ Առուշանյանն այցելել են Արցախի շրջափակման հետեւանքով Գորիսում մնացած արցախցիներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպումն այդքան էլ հարթ չի անցել, արցախցիները բավականին սառն են ընդունել ՔՊ-ական պատգամավորներին: Ամեն դեպքում, արցախցիներն իրենց վերաբերմունքն են ցույց տվել ՔՊ-ականներին եւ հասկացրել են, որ Արցախում այսօր ստեղծված իրավիճակի առաջին պատասխանատուն եւ մեղավորը հենց իրենք են: Այս առիթով մեկնաբանություն խնդրեցինք իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանից, որն արձագանքեց.  «Հանդիպումը հարթ է անցել, որեւէ միջադեպ կամ դժգոհություն չի եղել: Արցախցիներից հետաքրքրվել ենք՝ ինչ խնդիրներ կան, փորձել ենք լուծումներ գտնել, դիմել ենք նաեւ մարզպետարան: Ընդդիմադիր լրագրող էլ է այնտեղ եղել, կարող եք իրենից հարցնել»: Հավելենք, որ այդ հանդիպումից հետո շատ ՔՊ-ականներ խուսափում են այլեւս այցելել արցախցիներին: Նրանցից շատերը արդեն մեկ ամիս է՝ մնացել են Երեւանում եւ չեն կարողանում վերադառնալ Արցախ, բայց իշխող պատգամավորներն այլեւս չեն այցելում:


«Փաստ» օրաթերթը գրում է. Ադրբեջանի կողմից արդեն մեկ ամիս Արցախի Հանրապետության բլոկադայի պայմաններում Հայաստանի Հանրապետությունում են մնացել մեծ թվով արցախցիներ, որոնք չեն կարողանում հասնել իրենց տուն, իրենց ընտանիքներին: Նրանց մի զգալի մասը ներկայումս Սյունիքի մարզում է: Բնական է, որ այդ մարդիկ ունեն խնդիրներ, կարիքներ, այդ թվում՝ կացարանի, սննդի և այլն: «Փաստ» թերթի տեղեկություններով, այդ կարիքների բավարարման առումով բավական մեծ դերակատարում ունեն մարզի ձեռնարկությունները, ի մասնավորի հանրապետության ամենախոշոր հարկ վճարող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Սյունիքի մեր աղբյուրի փոխանցմամբ, Սյունիքում մնացած արցախցի մեր հայրենակիցների կարիքների բավարարման ճանապարհին մարզպետարանի կողմից ներկայացվող խնդիրները ԶՊՄԿ-ի կողմից կյանքի են կոչվում: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Սյունիքի մարզպետարան: Մարզպետի օգնական Արմինե Ավագյանը «Փաստի» հետ զրույցում նշեց. «Հիմնական գումարը փոխանցողը կառավարությունն է, ինչպես նաև մարզի խոշոր ձեռնարկություններից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Աժդանակ» ու «Քարավան» ՍՊԸ-ները։ Այս ընկերությունները ներդրում են կատարել Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամում, և այնտեղից գումարներն ուղղվել են այդ նպատակին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Թագուհի Ղազարյանը, բացի պատգամավորական գործունեությունը, պարզվում է, նաեւ հաղորդում վարելով է զվաղվում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ բոլորովին վերջերս մայրաքաղաքային սփռման համար լիցենզիա ստացած «ԲունTV»-ով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ղազարյանը «Երկիր Նաիրի» հաղորդումն է վարում: Թեեւ «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքը (հոդված 2, կետ 1-ին) Ղազարյանին արգելում է այլ վճարովի աշխատանք կատարել, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից, այնուամենայնիվ, պատգամավորը հաղորդում է վարում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել հեռուստաընկերությունից՝ ինչու են հաղորդավար հենց պատգամավորին ընտրել, եւ որքան աշխատավարձ է նա ստանում: «Քանի որ սա հաղորդում է՝ կառուցված կոնկրետ աշխատության շուրջ, դեռ նախորդ տարի Թագուհի Ղազարյանի աշխատասիրությամբ լույս տեսած «Երկիր Նաիրի»-ի մասին է հաղորդումը, հետեւաբար նա էլ հենց հաղորդման հեղինակ-վարողն է»,- մեզ հետ զրույցում պարզաբանեցին «ԲունTV»-ից: Փաստորեն, ստացվում է՝ ոչ թե հեռուստաընկերությունն է Ղազարյանին առաջարկել հաղորդում վարել, այլ գուցե պատգամավորն ինքն է հաղորդում վարելու առաջարկով հանդես եկել, ինչն էլ ՀԸ-ն չի մերժել: Այս ամենի մասին, իհարկե, նաեւ Թագուհի Ղազարյանի տեսակետն էինք ցանկանում լսել, նա, սակայն, մեր զանգերին ու հաղորդագրություններին հարկ չհամարեց արձագանքել: Իսկ ինչ վերաբերում է վարձատրությանը, ասացին, թե կամավոր է աշխատում՝ առանց վճարի, այսինքն՝ պատգամավորն աշխատում է առանց աշխատավարձի:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազատ ընտրությո՞ւն, թե՞ նոր ընտրակեղծարարություն: Թերեւս այդպիսի հարց է առաջանում, երբ ծանոթանում ես Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի ներկայացրած օրենքի նախագծին: Մասնավորապես, նրանք առաջարկում են փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում եւ ամրագրել, որ քվեախցիկը պետք է տեղադրվի այնպես, որ ընտրողը քվեարկության պահին լինի թիկունքով դեպի հանձնաժողովը: Հիմնավորման մեջ պատգամավորները նշում են, թե ներկայումս գործող կարգավորմամբ, երբ քվեարկողը դեմքով է դեպի հանձնաժողովը, խոչընդոտվում է գաղտնիությունը, եւ ամենասովորական հեռախոսով հնարավորություն կա քվեաթերթիկը լուսանկարելու: Նրանք շարունակում են. «Յուրաքանչյուր ընտրող կարող է որեւէ մեկին խոստանալ իր ձայնը կոնկրետ թեկնածուին կամ քաղաքական ուժին տալու, իսկ հետո, ունենալով ազատության, բավարար ապահովվածության ընտրությունը, կատարել իր խղճի եւ համոզմունքների համաձայն: Վերը նշված հնարավորությունը կարող է էապես ազդել ընտրության վրա, որովհետեւ ցանկալի խոստումը լսելուց հետո հավանական ընտրակեղծարարը «կխնդրի» ընտրողին լուսանկարել քվեաթերթիկը եւ նույնիսկ տեսանկարահանել քվեարկության գործընթացը»,- նշվում է նախագծի հիմնավորման մեջ:


ՔՊ-ական պատգամավորները կարծում են, որ եթե քվեախցիկների դիրքը փոխեն, եւ հնարավոր լինի ընտրողների հետեւը կանգնել, վերահսկել նրա քայլերը, առավելագույնս կապահովվի քվեարկության գաղտնիությունը, թափանցիկությունը եւ, որ ամենակարեւորն է, ընտրողի ազատ կամարտահայտությունը, քանի որ անհնար կլինի լուսանկարել քվեաթերթիկը: Իրականում իշխող կուսակցության անդամները ընտրակեղծիքի, ընտրողի քվեարկությունը վերահսկելու նոր մեխանիզմ են գործի դնում, քանի որ նախագծում հստակ չեն գրել, թե, օրինակ, հանձնաժողովի անդամը կամ վստահված անձը որքան հեռավորություն պետք է պահպանի ընտրողից: Ընդամենը նշված է. «Եվ եթե քվեախցիկները տեղադրվեն քվեարկության գործընթացին մասնակիցներից պատշաճ հեռավորության վրա, ինչն անհնարին կդարձնի նկատել, թե ընտրողը ինչպես է քվեարկում, ապա ե՛ւ քվեարկության գաղտնիությունը ապահովված կլինի, ե՛ւ ընտրողի ազատ կամարտահայտումը»: Իսկ ո՞րն է պատշաճ հեռավորությունը: Ով կարող է երաշխավորել, որ ընտրախցիկին մոտեցած՝ ընտրողի հետեւը չեն գալու կանգնեն ինչ-որ մարդիկ՝ հստակ ուղղորդելով՝ ինչպես քվեարկել: Ակնհայտորեն խախտվելու է քվեարկության գաղտնիության սկզբունքը: Նկատենք, որ քվեաթերթիկ լուսանկարելու պրակտիկա միշտ եղել է, եւ անգամ Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, խորհրդարանում փակ քվեարկությունների ժամանակ լուսանկարում էր քվեաթերթիկը ու հրապարակում: Փաստորեն, Աղազարյանն ու Ասլանյանը պայքարում են հենց իրենց ղեկավարի նախկին գործելաոճի դեմ: Իրականում ապագա ընտրությունները վերահսկելու մեխանիզմ է գործի դնում իշխող ՔՊ-ն:


«Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ասուլիս էր հրավիրել: Ուշագրավ է, որ նույն օրը ասուլիսով հանդես եկավ նաև Իլհամ Ալիևը: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ Ալիևի հայտարարությունները Փաշինյանի հայտարարությունների տրամաբանական շարունակությունն էին: «Սիմվոլիկ էր, որ իրենք նույն օրը հանդես եկան ասուլիսով: Տպավորությունն այնպիսին էր, որ ընդհանուր կոորդինատոր ունեն, որը համակարգում է իրենց ասուլիսները: Բայց ամենահետաքրքիրն այն էր, որ բոլոր իմաստներով, այդ թվում՝ Հայաստանի հետագա ճակատագրի մասով, Ալիևի մեսիջները չէին հակասում Փաշինյանի հայտարարություններին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից արդեն մեկ ամսից ավելի Լաչինի միջանցքի փակմանը, ապա Բոզոյանի կարծիքով, առկա վիճակն առաջացել է Նիկոլ Փաշինյանի պահվածքից. «Միգուցե նա չէր ուզենա, որ այդպիսի բան լիներ, բայց այդպես ստացվել է, որովհետև երբ իշխանության են գալիս փողոցային անգրագետները, այդպես է լինում: Հայ ժողովուրդը պետք է իմանա, որ իր որոշման գինն է վճարում»: Քաղաքագետը նշում է, որ մինչ այս Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված Մադրիդյան սկզբունքներում, հետագայում Կազանյան համաձայնագրի շուրջ բանակցություններում և բոլոր քննարկումների ժամանակ դրված էր հետևյալ դրույթը՝ ԼՂ-ի կարգավիճակի և ԼՂ-ն Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի, այսպես ասած, խնդիրները թողնվելու են հետագայի քննարկմանը:  «Նոյեմբերի 9-ի համաձայնագրով ևս հենց այդ բովանդակության հիման վրա էր, որ ՌԴ-ն կարողացավ Լաչինի միջանցքը վերահսկելու պարտավորություն ստանձնել: Իսկ ի՞նչ կատարվեց հետո: Հետո Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, փոխեց ամբողջ տրամաբանությունը. նախ՝ արևմտյան հարթակում սկսեց հայտարարել, որ ԼՂ-ն պետք է քննարկի, թե Ադրբեջանի կազմում ինչ կարգավիճակում պետք է լինի: Անցած տարվա գարնանը հայտարարեց, որ «Արցախի կարգավիճակի հարցում պետք է նշաձողը մի փոքր իջեցնենք», հետո արդեն Պրահայում փաստացի պաշտոնապես հաստատեց ասվածը»,-նշեց Երվանդ Բոզոյանը:


«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը «հանկարծ» որոշել էր ասուլիս տալ։ Ինչպիսի երջանկություն հայ ժողովրդի համար. «մեսիան» երևալու էր հանրությանը: Բայց ինչի՞ համար էր ասուլիսը, ի՞նչ ասելիք ուներ նա: Ինչպես ցույց տվեց ասուլիսը, ոչ մի ասելիք էր չուներ: Ու ընդհանրապես, ի՞նչ կարող է նա ասել մեր հանրությանը: Ինչպես շատերն էին նշում, ներկա փուլում նրա միակ ասելիքը պիտի լիներ հրաժարականի մասին հայտարարությունը: Միամիտ սպասում է, համաձայն ենք... Բայց այն վիճակը, որին նա հասցրել է Հայաստանն ու Արցախը, ենթադրում է հենց նման՝ թեկուզ միամիտ կարծիքներ ու տրամաբանություն: Հետաքրքիր է, որ նույն «հանկարծակիությամբ» պարզվեց, որ հենց նույն օրը իր մի շարք գրպանային լրատվամիջոցների համար ասուլիս է տալու նաև Ադրբեջանի բռնապետ Ալիևը։ Ինչպիսի զուգադիպություն... Այս կոնտեքստում պատահական չեն փորձագետների որոշ կասկածները: Ուշագրավ է, որ դեկտեմբերին Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ զրույց է տեղի ունեցել, ինչի բովանդակության մասին այդպես էլ հանրությունը տեղյակ չէ։ Դե, ինչպես Փաշինյանն էր ժամանակին նշում, ինչ որ պետք է, այն էլ բանակցում են։ Ու եթե քննարկում ենք Ալիևի հարցազրույցի հիմնական դրույթները, ապա որոշակիորեն պարզ է դառնում նաև Փաշինյանի ասուլիսի ենթատեքստը։ Ադրբեջանի ղեկավարը կրկին հոխորտաց Հայաստանի ու Արցախի հասցեին։ Ընդ որում, նա այնքան է լկտիացել ու արբեցել ժամանակավոր հաղթանակից, որ այնպես է արտահայտվում, կարծես թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումն ու «Արևմտյան Ադրբեջանի» ստեղծումն ընդամենը ժամանակի հարց են։ Այսինքն, Ալիևն այդպիսով, առանց ավելորդ ենթատեքստերի, ուղղակի սպառնում է Հայաստանի գոյությանը։


Իսկ մինչ այդ Փաշինյանն իր ասուլիսում կրկին փորձում էր հիմնավորել, թե միջազգային հանրությունն է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, այլ ոչ թե ինքն է Պրահայում ստորագրել այն հայտարարության տակ, որում, հղում կատարելով Ալմա Աթայի հռչակագրին, խոսվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին։ Ընդհանրապես, Փաշինյանի ասուլիսում հնչեցին նրա կողմից բազմիցս հնչեցված, ծամծմված հեքիաթները, որոնցով նա ցանկանում է մանիպուլացնել ու փափուկ բարձ դնել հանրության գլխի տակ, բայց ոչ մի արժանի պատասխան չեղավ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքին։ Փոխարենը տպավորություն էր, թե Հայաստանի վարչապետի ասուլիսը ավելի շատ նվիրված էր մեղավորների փնտրտուքին։ Ինչպես միշտ, բոլորը մեղավոր են, բացի իրենից։ Ընդ որում, ասուլիսում առանձնահատուկ տեղ էր հատկացվում Ռուսաստանին մեղադրելուն ու հանրության աչքում վարկաբեկելուն։ Այնինչ, համապատասխան անդրադարձ չեղավ իրավիճակը Հարավային Կովկասում ապակայունացնելու թուրք-ադրբեջանական տանդեմի ջանքերին և Թուրքիայի կայսերական նկրտումներին, ինչպես նաև Իրանի հետ համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությանը։ Մյուս կողմից էլ, կարծես, Արցախի նկատմամբ Ադրբեջանի հանցագործությունները կանխելու քայլերն առաջնային չեն Հայաստանի համար։ Ուստի պատահական չեն այն կարծիքները, որ Փաշինյանի ասուլիսը կարող էր հրավիրված լինել հենց Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով, որպեսզի նա շարունակի բթացնել հանրության զգոնությունը և խաղաղության ձգտելու անվան տակ ամեն կերպ զիջումներ նախապատրաստի, իսկ հետո դրանք ներկայացնի որպես փրկության միակ ելք։


Իսկ թե որքանով են Փաշինյանի և Ալիևի համաժամանակյա «սպոնտան» հանրային ելույթները կոնկրետ առաջիկա գործընթացները նախապատրաստելու ծրագրի մեջ տեղավորվում, սպասվող իրադարձությունները լույս կսփռեն դրանց վրա։ Մեկ այլ կարևոր արձանագրում ևս։ Այս անգամ հայտարարվեց, թե Փաշինյանի ասուլիսը առցանց չի լինելու, այլ լրատվամիջոցները հնարավորություն են ունենալու տեղում հարցեր ուղղել նրան։ Ու այս հանգամանքը այնպես էին թմբկահարում իշխանական հարթակները, կարծես դեմ առ դեմ ասուլիսը արտառոց բան է: Չնայած, Փաշինյանի դեպքում գուցե և արտառոց է, որովհետև վերջին երկու տարում նա միշտ թաքնվել է տեսախցիկների ու պատրաստված հարցերի հետևում: Թեպետ, այս ասուլիսն էլ մեծ հաշվով շատ չտարբերվեց նրա առցանց ասուլիսներից, քանի որ այս դեպքում էլ լրատվամիջոցների մեջ էին խտրականություն դրել։ Բայց այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ Փաշինյանը հավատարիմ է մնում իր իսկ գործելակերպին։ Նա շարունակում է ժողովրդավարության անվան տակ ոչ միայն երկրի «հերն անիծել», այլև հենց ժողովրդավարության:


«Փաստ» օրաթերթը գրում է. Ըստ անընդհատ ստացվող տեղեկությունների, գործող իշխանությունները շարունակում են գրեթե բոլոր ոլորտների կուսակցականացումը, այն է՝ բացառապես քպականներին ու քպամերձ շրջանակներին նշանակելու քաղաքականությունը։ Ինչպես Լոռու մարզից փոխանցում է թերթի աղբյուրը, ի մասնավորի ներկայում բավական լարված մթնոլորտ է Ստեփանավանի բժշկական կենտրոնում։ Բանն այն է, որ ԲԿ-ի տնօրենը, որն իշխանության ներկայացուցիչ է, փորձում է ամեն կերպ ազատվել ընդդիմադիր հայացքներ ունեցող բուժաշխատողներից։ Ավելին, ըստ մեր տեղեկությունների, նա իր այդ ցանկությունները բնավ չի էլ թաքցնում և մի քանի տեղ հայտարարել է, որ առաջիկայում կտրուկ քայլերի է գնալու՝ նշելով, թե՝ «դրանց քիչ մնաց»։ Մեր աղբյուրը հայտնում է, որ հատկապես որոշ բաժանմունքների վարիչներ, որոնք բավական լուրջ փորձ ունեցող բժիշկներ են և առաջատար մասնագետներ, ներկայում տնօրենի թիրախի ներքո են։ Ի դեպ, ավելորդ չէ հիշել, որ ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն իր գրեթե բոլոր ելույթներում խոսում էր տարբեր ոլորտները քաղաքականացնելու, կուսակցականացնելու վատ ավանդույթի մասին և պարբերաբար քննադատում։


 


 


 


 


 

ՀՅԴ-ականների «որսը» ՀՀ իշխող ուժի՝ Ադրբեջանին ուղղվող «դրական մեսիջների» շարքից է
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը պատրաստ է բանակցել ՀՀ հետ ՌԴ-ում և այլ հարթակներում. ԱԳՆ
24.07.2024
Ադրբեջանը պատրաստ է բանակցել ՀՀ հետ ՌԴ-ում և այլ հարթակներում. ԱԳՆ

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

Slot Dana

Situs Toto Macau

bandar toto macau

Slot Gacor