Նիկոլը ոչ միայն չի պայքարում Արցախի համար, այլև չի թույլատրելու որևէ մեկը պայքարի. կարծիք
Պետք է արձանագրել, որ Նիկոլը ոչ միայն չի պայքարում Արցախի համար, այլև, նա չի թույլատրելու որևէ մեկին պայքարել Արցախի համար: Այս մասին գրում է Արցախի "Արդարություն" կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը:
"Նիկոլի բռնապետական այս ռեժիմի կողմից Դաշնակցության դեմ սկսած հալածանքների նոր ալիքը դրա վառ ապացույցն է: Պարզ է, որ եթե Դաշնակցությունը Ֆրանսիայում հանուն Արցախի ցույց և ֆրանսիական քաղաքական էլիտաների համախմբում է կազմակերպում, Նիկոլի իշխանությունն էլ Հայաստանում պետք է հալածի դաշնակցականներին։ Այսպես կվերաբերվի բոլորի նկատմամբ, ովքեր կփորձեն պաշտպանել Արցախը:
Ուստի հայ ժողովրդին ոչինչ չի մնում քան սահմանազատել Նիկոլի իշխանությունը հայ ժողովրդից և դիտարկել այդ խմբակը որպես հակազգային: Հայ ազատագրական պայքարը չի սկսվել Նիկոլ Փաշինյանով և չպետք է ավարտվի Նիկոլ Փաշինյանով",- գրել է Հակոբյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ արդեն մեկ ամիս է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Նախօրեին Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարեց՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեկվա ելույթները հաստատեցին, որ Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է։ Փաստացի, Վարդանյանի այս հայտարարությունը կարելի է ընկալել այնպես, որ Արցախը ՀՀ իշխանությունների հետ հույս չի կապում:
Մինչդեռ, օր օրի Արցախում հումանիտար ճգնաժամը խորանում է...