28.11.2024
Ռուս խաղաղապահների հրամանատար Վոլ­կովն ադր­բե­ջան­ցի­նե­րի թի­րա­խում է. «Փաստ»
prev Նախորդ նորություն

Ձմեռն ավելի է ամրապնդում իր դիրքերը. Հայաստանում կան փակ ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լոռու մարզի Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:


Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։


Արարատի, Տավուշի (բացառությամբ Բերդ քաղաքի), Լոռու մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն:


Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա, Արարարտի մարզի Լանջառ-Լուսաշող ճանապարհահատվածներում և Սյունիքի մարզում մառախուղ է։


Լարսի մասին


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։