Ռուս խաղաղապահների հրամանատար Վոլկովն ադրբեջանցիների թիրախում է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը տևական ժամանակ է՝ գտնվում է ադրբեջանական կողմի տեղեկատվական թիրախում։ Արդեն մի քանի ամիս է՝ ադրբեջանական ողջ քարոզչամեքենան լծված է Վոլկովի անձի նկատմամբ տոտալ գրոհներին. այստեղ անում են հնարավոր ամեն ինչ վարկաբեկելու ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, ինչպես նաև հասնելու խաղաղապահների հրամանատարի փոփոխության։
Թերթի տեղեկություններով, իրենց նպատակներն իրականացնելու համար ադրբեջանցիները , իրենց սովորույթի համաձայն, փորձում են նաև Մոսկվայում տարբերակներ փնտրել ու «մուտիտներ» անել. որպես «հիմնավորում»՝ նրանք պնդում են, թե իբր Վոլկովը հայանպաստ դիրքորոշում ունի, չի համապատասխանում խաղաղապահների չափանիշներին և չի պահպանում տոլերանտություն և հավասարություն կողմերի միջև։ Ամենաթեթև ուսումնասիրությունից անգամ պարզ է դառնում, որ ադրբեջանական բազմաթիվ կայքեր ու Տելեգրամ- ալիքներ, միմյանց հերթ չտալով, ռեպորտաժներ են պատրաստում, որտեղ Վոլկովին փորձում են ներկայացնել որպես հայերի շահերը սպասարկող աձնավորություն։
Հավելենք նաև, որ այս շրջանում գեներալին ուղղված տարբեր տիպի ֆեյք տեղեկություններ ու տեսանյութեր են հրապարակում և փորձում արհեստական ֆոն ստեղծել նրա անձի շուրջ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: