28.11.2024
Ձմեռն ավելի է ամրապնդում իր դիրքերը. Հայաստանում կան փակ ճանապարհներ
prev Նախորդ նորություն

Արցախի նախագահը մեկնել է Ֆրանսիա

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում: Նա հանդիպել է Իլ-դը-Ֆրանս Կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսսի հետ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Պեկրեսսը, հրապարակելով նաև լուսանկարներ: 


Նա նշել է, որ հանդիպմանը հաստատել է իր համերաշխությունն ու աջակցությունը Հայաստանի և Արցախի ժողովուրդներին. «Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը», - գրել է նա:


Հանդիպմանը մասնակցել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Թոլմաջյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանն ու այլք: