26.11.2024
Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա. Ալիև
prev Նախորդ նորություն

Մոտ ապագայում ՌԴ-ում Պուտին-Ալիև հանդիպում նախատեսված չէ. Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է և կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ իր հարթակում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար. այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Հարցին, թե Ռուսաստանը պատրա՞ստ է տրամադրել իր հարթակը, եթե, ինչպես այսօր հայտարարել է Ալիևը, Բրյուսելում չկայանա դեկտեմբերի 7-ին  նախատեսված հանդիպումը Փաշինյանի հետ, Պեսկովը պատասխանել է.


«Ռուսաստանը ոչ թե պատրաստ է, այլ նաև անընդհատ հայտարարում է իր աշխատանքի շարունակության մասին՝ աջակցելու երկու պետություններին իրավիճակի կարգավորման և խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում»։


Սակայն հարցին, թե արդյո՞ք մոտ ապագայում նախատեսվում է նման հանդիպում ռուսական հարթակում, Կրեմլի խոսնակն ասել է. «Մոտ հեռանկարում՝ ոչ»։