27.11.2024
Արցախում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն գրանցվել. ՌԴ ՊՆ
prev Նախորդ նորություն

Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա. Ալիև

Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված բանակցությունները չեն կայանա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։


«Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին: Բայց երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մասնակցի. դա նշանակում է, որ այդ հանդիպումը չի կայանա»,- ասել է Ալիևը։