ԵԱՀԿ պատվիրակությունն այցելել է պաշտպանական դիրքեր, Ջերմուկի ճոպանուղի. Արսենյան
ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությունը հոկտեմբերի 24-ին Ջերմուկում էր։ Այս մասին գրել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը:
"Նախքան պաշտպանական դիրքեր բարձրանալը տեղի ունեցած հանդիպման ընթացքում (որին ներկա էին գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը և բարձրաստիճան զինվորականներ) նրանց ներկայացվել է սեպտեմբերի 13 -ի ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակը, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները, նաև վտանգները, որոնք առաջացել են ադրբեջանական ագրեսիայից հետո / նախկինում քաղաքից ադրբեջանական զորքերի հեռավորությունն ու ներկայիս գտնվելու վայրերը։
Հանդիպմանը հաջորդել է ներկայացված իրավիճակի փաստացի արձանագրումը՝ անմիջապես տեղում։
Պատվիրակությունը այցելել է պաշտպանական դիրքեր, Ջերմուկի ճոպանուղի, նաև քաղաքի տարբեր հատվածներ (կրած վնասների մասին ներկայացվող տեղեկատվությունը արձանագրվել է փաստերով)",- գրել է Արսենյանը։