24.11.2024
ԵԱՀԿ պատվիրակությունն այցելել է պաշտպանական դիրքեր, Ջերմուկի ճոպանուղի. Արսենյան
prev Նախորդ նորություն

Համատեղ ջանքերը լիովին համապատասխանում են մեր երկրների շահերին. Փաշինյանը՝ Տոկաևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.


«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և ջերմ բարեմաղթանքներս Ղազախստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով։ Անկախության ձեռքբերումից ի վեր Ղազախստանը զգալի հաջողությունների է հասել պետականության կայացման գործում՝ իր դինամիկ զարգացող տնտեսությամբ և միջազգային ասպարեզում զբաղեցրած արժանի դիրքով։


Ցանկանում եմ վստահություն հայտնել, որ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխշահավետ համագործակցություն զարգացնելուն միտված համատեղ ջանքերը, այդ թվում՝ խոստումնալից նախագծերի իրականացման ուղղությամբ, լիովին համապատասխանում են մեր երկրների շահերին։


Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: