24.11.2024
Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ բարեկամական կապերի զարգացումը. վարչապետ
prev Նախորդ նորություն

ՎԶԵԲ-ը ՀՀ-ին 22,6 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանի Հանրապետությանը 22,6 միլիոն եվրո գումարի չափով լրացուցիչ վարկ կտրամադրի կրթության ոլորտը բարելավելու համար։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ներկայացնելով ՀՀ և Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:


Նրա խոսքով, վարկային համաձայնագրի միջոցով նախատեսվում է ընդլայնել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում եղած ուղղությունները՝ 5 փունջ գործողություններ: Առաջին գործողությամբ՝ 4 ավագ դպրոց կհիմնանորոգվի և կվերակառուցվի, կհամալարվի անհրաժեշտ գույքով։ Խոսքը Երևանի թիվ 139 ավագ դպրոցի, Աշտարակի, Արտաշատի և Վանաձորի ավագ դպրոցների մասին է։


Երկրորդ՝ կարիքների գնահատման հիման վրա 200 հանրակրթական կրթական հաստատություններում նոր լաբորատորիան կհիմնվեն։ Փոխնախարարն ասաց, որ Կառավարության ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ։ Մինչ օրս 107 դպրոցներում այդպիսի լաբորատորիներ ստեծվել են։


Երրորդ. կստեղծվի 80 նախակրթարան։ Եվ չորրորդ գործողությամբ՝ կնույնականացվի և կփորձարկվի տվյալների վիզուալիզացիայի գործիքները և առանձնահատկությունները՝ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի արդյունավետության բարձրացման մասին է խոսքը։