25.11.2024
Ադրբեջանի ԶՈՒ-երը գիշերը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
prev Նախորդ նորություն

Հայ բնակչության նկատմամբ ցեղասպանության ռիսկի զգալի գործոններ կան. IAGS

Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի գործադիր խորհուրդը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի Հանրապետություն և հայ ժողովրդի դեմ շարունակվող ագրեսիան  հանրապետությունում և Արցախում (Լեռնային Ղարաբաղ) և մտահոգություն է հայտնում հայերի նկատմամբ ցեղասպանության վտանգի առնչությամբ:


Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի գործադիր խորհուրդը հոկտեմբերի 24-ին հրապարակել է Հայտարարություն "Հայաստանի Հանրապետության և Հարավային Կովկասի բնիկ հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ", որում զետեղված են այդ մտահոգությունները:


Մասնավորապես, նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի առկա իրավիճակում հայ բնակչության նկատմամբ ցեղասպանության ռիսկի զգալի գործոններ կան՝ հիշատակելով 1915 - 1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից էթնիկ հայերի նկատմամբ իրականացված նախկին ցեղասպանությունն ու Թուրքիայի և Ադրբեջանի միջև շարունակվող հարաբերությունները.


"1920 թվականին Թուրքիան փորձեց զինաթափել հայերին և զինել ադրբեջանցիներին, ինչի արդյունքում ադրբեջանական հարձակման արդյունքում սկսվեցին հակամարտություններ, հայերի արտագաղթ և հայերի դեմ վայրագություններ: Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում (այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և վարձկանների տրամադրման միջոցով)։ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայերին անվանել է «օկուպանտներ»՝ չնայած տարածաշրջանում ուրարտացիների և նրանց ժառանգների՝ հայերի դարավոր պատմությանը։


Ներկայիս բռնությունը Հարավային Կովկասի բնիկ հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական վարչակարգի կողմից բռնության երկարատև, հարակից գործընթացի մի մասն է: 1980-1990-ականներին Հայաստանի և Ադրբեջանի միջև եղել են մի քանի զինված հակամարտություններ Լեռնային Ղարաբաղի տարածքում, որոնցից ամենավերջինը սկսվել է 2020 թվականի սեպտեմբերին և շարունակվել մինչև 2022 թվականը չնայած ենթադրյալ հրադադարներին: Ընթացիկ հակամարտությունը ներառում է անկանոն զենքի կիրառում, քաղաքացիական անձանց մահեր ու տեղահանումներ:
Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ատելության խոսք են հնչեցնում հայերի նկատմամբ, սադրանքի կամ ատելության քարոզչության ակտերը թիրախավորել են հայերին: ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն (CERD) հատուկ նշել է, որ հետևյալ գործողությունները ցեղասպանության ռիսկի գործոններ են":


Փաստաթղթին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ: