25.11.2024
Փաշինյանի իրական կարգախոսը՝ «Հանձնեմ երկիրը, փրկեմ իմ ու ընտանիքիս կյանքը». Թևանյան
prev Նախորդ նորություն

Կովկասում խաղաղություն կլինի, երբ լինի ուժերի ու շահերի բալանս Իրանի, ՌԴ ու Թուրքիայի միջև

Շատերը չեն հասկանում, որ Հարավային Կովկասում կարող է լինել խաղաղություն միայն այն դեպքում, երբ լինի ուժերի ու շահերի բալանս Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ։ Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

"Չեն հասկանում նաեւ, որ եթե չորրորդ կողմն է մտնում տարածաշրջան, ապա խախտվում է ուժերի բալանսն, իսկ դա նշանակում է պատերազմի հավանականության մեծացում։

Սակայն դա դեռ ոչինչ, չեն հասկանում ավելի կարեւոր ու վտանգավոր բան, որ եթե Հարավային Կովկասի միջին երեք երկրներից մեկը չորրորդ ուժ է բերում ռեգիոն, նրան որպես թշնամի են դիտարկում հարեւան մեծ երկրները միաժամանակ’ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը, համապատասխան հետեւանքներով հանդերձ։ Բացարձակապես կարեւոր էլ չի, թե տվյալ պահին ով է այդ չորրորդ կողմը։

Իսկ ինչու են չորրորդ ուժի հանդեպ այդպես զգայուն մյուս երեքը, որովհետեւ չորրորդն այստեղ չունի կենսական շահեր, նա ուղղակի փորձում է խախտել բալանսն, այսինքն սերմանել պատերազմ։ Ավելի պարզ ասեմ, չորրորդ ուժը մեր ռեգիոնում ընդամենը խոպանչի է, ժամանակավոր դիվիդենտներ ստանալու համար։ Խոպանչներ են նաեւ նման տեսակետների պրոպագանդիստները։

Վրաստանը մի անգամ դրա համար պատժվել է, Ադրբեջանը դրա համար մի օր պատժվելու է, բայց Հայաստանն ինչու է նման փորձ անում, այն էլ այն դեպքում, որ Հայաստանի տարածքային անվտանգությունն այսօր ապահովում են մեր սահմանների մոտ կուտակված իրանական զորամիավորումներն, այլ ոչ թե ԵՄ դիտորդները։

Հիմա Հայաստանի քաղաքական իշխանությունները նման փորձ են անում։ Դա կարող է վատ վերջանալ, եթե չլրջանան։ Հույս ունեմ, որ Իրանի արտգործնախարարը եւս մի անգամ դա Երեւանում բացատրել է"։