26.11.2024
Վանաձորում ևս հաղթել է ՀՀԿ-ն
prev Նախորդ նորություն

Վիգեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վիգեն Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արմեն Գևորգյանն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար:

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ պաշտպանության արդեն նախկին նախարար Սեյրան Օհանյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կփոխարինի Նիկոլայ Բորդյուժային: Այդ մասին հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Խորհրդի նիստում:

Բորդյուժային, հիշեցնենք, այդ պաշտոնում փոխարինելու է ՀՀ ներկայացուցիչ: