26.11.2024
Սամվել Բալասանյանը`Գյումրու քաղաքապետ
prev Նախորդ նորություն

Վանաձորում ևս հաղթել է ՀՀԿ-ն

Հոկտեմբերի 2-ին Վանաձորում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Հանրապետական կուսակցությունը ստացել է 14899 քվե: Այսպիսով, Վանաձորի քաղաքապետը ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանն է:

ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն` «Լուսավոր Հայաստանը» ստացել է 10899 քվե, իսկ «Հայկական վերածնունդ» («Օրինաց երկիր») կուսակցությունն իր ստացած 5286 քվեով երրորդ տեղում է:
Ձայները աշխվել են հետևյալ կերպ`

«Բարգավաճ Հայաստան»՝ 2872 ձայն,
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»՝ 2522,
«Քաղաքացիական պայմանագիր» ՝1617,
«Համախմբում»՝ 984,
«Հայ ազգային կոնգրես»՝ 551։

Վանաձորի ավագանու անդամների համար անցողիկ շեմը հաղթահարել է 5 կուսակցություն. ՀՀԿ, «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» ԲՀԿ, ՀՅԴ։