1.07.2025
ԼՂՀ ՊՆ. Հանգստյան օրերին հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ
prev Նախորդ նորություն

Սամվել Բալասանյանը`Գյումրու քաղաքապետ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Գյումրու քաղաքային իշխանությունների ընտրությունների նախնական արդյունքները: Համաձայն դրա` Գյումրիում առաջատարն է «Բալասանյան դաշինքը», այսինքն` Սամվել Բալասանյանը կշարունակի պաշտոնավարել որպես Գյումրու քաղաքապետ:

Ըստ ԿԸՀ նախնական տվյալների պատկերը հետևյալն է՝

«Բալասանյան դաշինք»՝ 14 987,

«Բարգավաճ Հայաստան»` 9 344,

«Հայկական վերածնունդ»՝ 4 578,

ԳԱԼԱ` 4 517,

«Գյումրեցու ոգի»` 2 475,

«Համախմբում»` 2 469,

Հայ Յեղափոխական Դաշնակցություն` 2 313:

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը» ստացել է 774 ձայն, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ընդամենը 638 ձայն, «Գործարար» կուսակցությունը՝ 556 ձայն,իսկ «Հայ ազգային կոնգրեսը» ստացել է ամենաքիչ քվեները` 471 ձայն:
Վանաձորում ևս հաղթել է ՀՀԿ-ն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով