2.08.2025
ԱՄն դեսպանատնի՞ց են հրահանգավորում խոչընդոտները՝ ընդդեմ ՌԴ-ի
prev Նախորդ նորություն

ՔՊ-ն պատրաստվում է նախընտրական քարոզարշավի. մեկնարկը՝ ԱԺ-ից

"Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը, կարծես, պատրաստվում է նախընտրական քարոզարշավի: 


Այդպես, Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահի տեղակալները կընդունեն քաղաքացիների:


Խոսքը, մասնավորապես, Ռուբեն Ռուբինյանի մասին է, որը քաղաքացիներին կընդունի սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-16:00-ը և Հակոբ Արշակյանի մասին, որի մոտ ընդունելությունը սեպտեմբերի 16-ին է ժամը 14Ւ00-16Ւ00-ը: Երկուսն էլ, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ից են:


Թե ինչո՞ւ են ԱԺ փոխնախագահները նման որոշում կայացրել ու փորձում վերադառնալ ժողովրդի գիրկը, որտեղից էլ, ըստ էության, 2018 թվականին քայլելով եկան իշխանության, պարզ չէ: Ի վերջո, առաջիկայում խորհրդարանական ընտրություններ նախատեսված չեն: Եվ նախկինում էլ, որքան հիշում ենք, ՔՊ-ական փոխնախագահները նման վարքագծով աչքի չեն ընկել, հակառակը՝ բավականին հեռվացել էին շարքային քաղաքացիներից:


Բայց կարելի է ենթադրել, որ Փաշինյանի թիմը պատրաստվում է ընտրությունների, բայց ոչ ՏԻՄ ընտրություններին, որոնք արդեն սեպտեմբերի 25-ին են: Այս դեպքում՝ Երևանի ավագանու ընտրությունների մասին է խոսքը, որին նրանք պատրաստվում են քաղաքապետի թեկնածու առաջադրել ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Վերջինս, ի դեպ, հաջորդ շաբաթ արդեն իսկ Երևանի ավագանու կողմից կնշանակվի Երևանի փոխքաղաքապետ, իսկ այնտեղից մինչ ընտրություններ, ինչպես ասում են, "рукой подать": 


Դեռ ամռանը լուրեր էին շրջանառվում, որ ՔՊ-ն մտադիր է Երևանի ավագանու ընտրություններն անցկացնել արդեն այս աշնանը՝ արտահերթ, սակայն, թերևս, Արցախում շարունակ հանձնվող հայ բնակավայրերի ֆոնին մտավախություն կա, որ վարկանիշի լուրջ խնդիր կունենան և Երևանը պահել չի հաջողվի: Այդ իսկ պատճառով, հավանական է, որ ընտրությունները տեղի կունենան սահմանված ժամկետում՝ 2023 թվականի աշնանը: Իսկ մինչ այդ Տիգրան Ավինյանը, որի թեկնածության հետ կապված փաշինյանական թիմում, այդուհանդերձ, կան վերապահումներ, պետք է կարողանա ապացուցել, որ ինքն արժանի է ու կարող է լինել Երևանի քաղաքապետ: Բարդ գործ է, ի դեպ: 


Ինչ-ինչ, բայց ՔՊ-ում քաղաքապետացու շատ կա.... 


 


 


 


 


 

Ինչո՞ւ հենց այս պահին Ադրբեջանը որոշեց ազատ արձակել հինգ հայ ռազմագերիների
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան