Yerevan. Today-ին հասած տվյալներով, Կառավարության ներսում սեպետմեբերի 1-ից փակ գաղտնի ռեժիմով որոշում է ընդունվել, որն առնչվում է ԵԱՏՄ երկրներ արտահանողներին, իսկ գլոբալ իմաստով՝ լրիվ քաղաքական որոշում է, ընդդեմ ՌԴ-ն։
Մեկ շաբաթ է` Հայաստանի հանրապետութան տարածքից արգելված է օդային ճանապարհով արտահանել օդանավերի պահեստամասեր (այսպես կոչված՝ սանկցիոն ապրանքներ) և առանձին սարքավորումներ՝ հիմնականում հիշող սարքեր ու բարձր տեխնոլոգիական ապրանքներ։
Մաքսակետում գործարարներին հրաժարվում են կնքած փաստաթղթերով մերժումները հիմնավորել․ մասնավոր զրույցներում են քաղաքական ենթատեսքտերով բան հասկացնում։
Չկա իրավական ակտ, առհասարակ՝ դրա իրավական հիմքերը հնարավոր չէ ստեղծել, քանի որ այդ սահմանափակումներն ամբողջովին հակասում են ԵԱՏՄ օրենսդրությանն ու հիմնարար սկզբուններին։ Փոխարենը կա ներքին կարգով իջեցված հրահանգ ու դրան սրբորեն հետևում են Զվարթնոցի մաքսայինի ղեկավարներից մինչև շարքային օպերատոր։
ՊԵԿ ներսում ակնարկել են, որ կարծես ՌԴ-ի դեմ արևմտյան սանկցիաների տրամաբանության կոնտեքստում են այս արգելանքները կիրառվում, աղբյուրը նշում է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ցուցումով։ Իսկ եթե ճիշտ են տեղեկությունները, ստացվում է՝ ՌԴ ռազմավարական գործընկեր Հայաստանում ԱՄՆ դեպսանությունը միջամտում է ՀՀ ներքին գործերին և կարողանում է ԵԱՏՄ երկրների տնտեսական շրջանառության մեջ միջամտել՝ ՀՀ կառավարության ձեռքերո՞վ։
Ու այս մասին լռում է ՊԵԿ-ը, պաշտոնապես խուսափում են մերժումները տնտեվարողներին հիմնավորել, գոնե բանավոր բացատրություն տան։
Yerevan.today-ին ևս բանավոր մերժեցին պարզաբանումներ տրամադրել, հանգամանալից գրավոր հարցում ենք ներկայացրել ՊԵԿ։
Բազմաթիվ տնտեսվարողներ են տուժել այս կամակայանությունից․ ասում են՝ գործարարները փակուղային վիճակից միասնական ելք են գտել՝ դիմել են Հայաստանում ՌԴ դեսպանություն։ Yerevan.Today–ին հասած տվալներով՝ Զվարթնոց մաքսատան ստեղծած արհեստական խոչընդոտների ու ՌԴ-ի դեմ հնարավոր ներքին քաղաքական խարդավանքների հրահրումների մասին է զեկուցվել դեսպանին՝ հույսով, որ ԵԱՏՄ դեմ հետեևողական քայլերը կկանխվեն ու կհանվեն այս բոլոր արհեստական սահմանափակումները։
Խնդիրն այն է, որ ցամաքային ճանապարհով ապրանքի արտահանման պարագայում գործ կունենան հայ-վրացական սահմանային անցակետի հետ, իսկ վրացական մաքսային մարմինները ոչ ֆորմալ ավելի վաղ էին սկսել արգելանքները՝ իրենց տարածքով սանկցիոն ապրանքների արտահանումը ՌԴ, իսկ ՀՀ-ն միակ երկիրն է ԵԱՏՄ կազմում, որ ընդհանուր սահման չունի անդամ պետությունների հետ, ուստի հարկադրված է վրացական օդային կամ ցամաքային՝ հայ-վրացական սահմանով բեռն անցկացնել։