24.11.2024
ՔՊ-ն պատրաստվում է նախընտրական քարոզարշավի. մեկնարկը՝ ԱԺ-ից
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ հենց այս պահին Ադրբեջանը որոշեց ազատ արձակել հինգ հայ ռազմագերիների

Ինչո՞ւ հենց այս պահին Ադրբեջանը որոշեց ազատ արձակել հինգ հայ ռազմագերիների. այս հարցի պատասխանը ներկայացնում է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը.


"Նախօրեին, Վլադիվոստոկում անցկացվող «Արևելյան տնտեսական ֆորումի» լիագումար նիստի ժամանակ Պուտինը Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ակնհայտորեն ոչ պատահական խոսեց ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, բառացի հայտարարելով՝ "ՄԱԿ-ի կանոնադրությունը խոսում է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։ Կոսովոյի ճգնաժամի ընթացքում ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշում է ընդունել, որի համաձայն, եթե երկրի որևէ տարածքը, մասը ցանկանում է հռչակել իր անկախությունը, ապա այդ մասը պարտավոր չէ թույլտվություն ստանալու այդ երկրի կենտրոնական իշխանություններից։ Դա ընդունելի են համարել Կոսովոյի պարագայում։ Դոնեցկի ու Լուգանսկի նկատմաբ ինչպես կարող է նույնը չլինել։ Ամբողջը նույնն է"։


Պուտինի այս խոսքերը Նիկոլի ներկայությամբ Բրյուսելյան հանդիպումից հետո պատահական չէին՝ Արևմուտքի քավորությամբ Երևանին մղում են կնքելու համապարփակ խաղաղության պայմանագիր Բաքվի հետ, ինչը ոչ միայն չի բխում Հայաստանի ու Արցախի, այլ նաև Ռուսաստանի շահերից, քանի որ այդ պարագայում վերջինս պետք է հավաքի իր իրերը, ռազմակայանները, խաղաղապահներին ու լքի այս տարածաշրջանը։ Ու քաղաքականությունից քիչ թե շատ հասկացողների համար ակնհայտ էր, որ Պուտինը, բացելով խոսակցություն ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, ակնկալում էր, որ Նիկոլը պետք է իր հերթին հանդես գա խրոխտ ելույթով ու դրա մեջ մտցնի նաև Արցախի հարցը։ Սակայն այդ ողջ ընթացքում Նիկոլը փուշ կերած մալի հայացքով լռում էր։


Ու այդպես էլ մինչև վերջ իրեն դրանց անհասկացողի տեղը՝ մեկ օր անց Ալիևից որպես լռության պարգև ստանալով հինգ հայ ռազմագերիներին։ Իհարկե խոսք չկա, թե հայ ազգի համար ինչքան ցավալի թեմա են Բաքվում պահվող ռազմագերիները, սակայն ցանկացած իշխանության համար պետական և ազգային շահերը պետք է ամեն ինչից վեր լինեն",- գրել է Կիվիրյանը Facebook-ի իր էջում: