24.11.2024
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա առաջին կիսամյակում աճել է 11.8%
prev Նախորդ նորություն

Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 965 դեպք, մահացել է 7 մարդ

Հանրապետությունում հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 6158 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 965 նոր դեպք:


ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է մահվան 7 դեպք:



Վերջին 7 օրվա ընթացքում առողջացածների թիվը կազմում է 547: Ներկայում բուժում է ստանում 1144 քաղաքացի:


Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարկի ժամանակահատվածում կատարվել է 3 մլն 154 հազար 685 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 425 հազար 365 դեպք:


Առողջացածների թիվը կազմում է 413 հազար 901, մահացել է 8 հազար 633 քաղաքացի: