24.11.2024
ՀՀ-ում բռնաճնշումները տեղի են ունենում արևմտյան կառույցների լուռ հայացքի ներքո. Չալաբյան
prev Նախորդ նորություն

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա առաջին կիսամյակում աճել է 11.8%

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-հունիսին 11.8% ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:


Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5.8%:


Գյուղատնտեսական համախառն ներքին արտադրանքի ծավալը այս տարվա առաջին 6 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 5.5%:


Շինարարության ծավալը 2022-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 12.7%:


Առևտրի շրջանառությունում 2022-ի առաջին 6 ամսում 2021-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացումը կազմել է 10.7%:


Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 26.9%:


2022 թվականի հունվար-հունիսին սպառողական գների ինդեքսը 2021-ի հունվար-հունիսի համեմատ աճել է 8.1%, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 7.8%:


Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 14.8%:


Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա առաջին 6 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 44% աճ: Ընդ որում` 2022 թվականի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումն աճել է 36.3%, իսկ ներմուծումը՝ 48.7%: