23.11.2024
Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստա՞ն
prev Նախորդ նորություն

Մոսկվայում կկայանա ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված խորհրդակցություն

Մոսկվայում այսօր կկայանա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաք կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Խորհրդակցությանը կմասնակցի նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպչիկը:

ԱՊԱ-ի հաղորդմամբ, քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված ակտուալ հարցեր: Քննարկումների առանցքում կլինի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման գործընթացը:

ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ խոսքը պլանային խորհրդակցության մասին է, որոնք պարբերաբար անցկացվում են Վաշինգտոնում, Փարիզում, Մոսկվայում և ունեն նպատակ կոորդինացնել երեք երկրների ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Ակնկալվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ: