23.11.2024
ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում Բորդյուժային կփոխարինի Հայաստանի ներկայացուցիչը
prev Նախորդ նորություն

Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստա՞ն

Հոկտեմբերի 14-ին Երևան կայցելի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նախագահների մակարդակով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստին մասնակցելու նպատակով:

Այս տեղեկատվությունը VERELQ-ի հետ զրույցում հաստատեց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը՝ նշելով, որ նախագահ Պուտինը միշտ մասնակցել է Հավաքական անվտանգության խորհրդի նիստերին: Սակայն միջոցառման անոնսն ու օրակարգը կհրապարակվի նիստից մեկ շաբաթ առաջ:

Հիշեցնենք, նախօրեին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ այդ պաշտոնում իրեն փոխարինողի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք նիստի ժամանակ, նա կլինի Հայաստանի ներկայացուցիչ: Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր՝ քաղաքական շրջանակներում շրջանառվում է, որ Բորդյուժային կփոխարինի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: