10.06.2023
Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում նոր հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սիրիայի տարածքին Իսրայելի հարվածներն անթույլատրելի են. ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ

Իսրայելի հարվածները Սիրիայի տարածքին անթույլատրելի են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը "Աստանայի" բանակցությունների սկզբում, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի"-ն։


"Իհարկե, մենք կքննարկենք Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի գնդակոծումների հաճախակիացման հարցը։ Կարծում ենք, որ դրա վրա էլ պետք է ուշադրությունը կենտրոնացնել։ Դա անթույլատրելի է", - ասել է Լավրենտեւը։


Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Իսրայելի կողմից Դամասկոսի օդանավակայանին հասցված հարվածների հետեւանքով վնասվել էր թռիչքուղին, ինչը թույլ չի տալիս միջազգային չվերթներ ընդունել եւ տարանցում ապահովել եւ ժամանել Սիրիա:


Լավրենտեւը նաեւ հայտնել է, որ բանակցությունների մասնակիցները կքննարկեն նաեւ Սիրիայում ԱՄՆ-ի ներկայության հարցը, որոնք զբաղվում են "սիրիական ազգային հարստության թալանով", ինչի համար պետք է "պատնեշ դնել":


Ղազախստանում հունիսի 15-16-ը ընթանում են երաշխավոր երկրների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) բարձր մակարդակի բանակցությունները Սիրիայի կառավարության եւ ընդդիմության, ինչպես նաեւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ Սիրիայի հակամարտության կարգավորման "Աստանայի" գործընթացի վերաբերյալ:

Սյունիքի մարզպետը նախագահին է ներկայացրել մարզում իրականցվող ծրագրերը
Հաջորդ նորություն next
 ԼՂ հակամարտության կարգավորումը ձեռնտու պետք է լինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին. Լուկաշենկո
08.06.2023
ԼՂ հակամարտության կարգավորումը ձեռնտու պետք է լինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին. Լուկաշենկո