11.06.2023
Սիրիայի տարածքին Իսրայելի հարվածներն անթույլատրելի են. ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սյունիքի մարզպետը նախագահին է ներկայացրել մարզում իրականցվող ծրագրերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։


Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, Խաչատուրյանը շնորհավորել է մարզպետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել։


Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախագահին է ներկայացրել մարզում տիրող ընդհանուր իրավիճակը, ինչպես նաև ներկայումս Սյունիքում իրականցվող և ծրագրված բազմաճյուղ ոլորտային ծրագրերը։


Մարզպետը մանրամասներ է ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ՝ Սյունիքի մարզի բնակիչների կենցաղային կյանքի բարելավմանն ուղղված, իրականացվող նախաձեռնությունների ընթացքի ու հաստատված ծրագրերի վերաբերյալ:


Հանդիպմանը ներկա է եղել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։


 


 

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական ԱԹՍ արտադրող ընկերության նկատմամբ
Հաջորդ նորություն next
 ԼՂ հակամարտության կարգավորումը ձեռնտու պետք է լինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին. Լուկաշենկո
08.06.2023
ԼՂ հակամարտության կարգավորումը ձեռնտու պետք է լինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին. Լուկաշենկո