23.11.2024
Սյունիքի մարզպետը նախագահին է ներկայացրել մարզում իրականցվող ծրագրերը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական ԱԹՍ արտադրող ընկերության նկատմամբ

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել մի քանի իրանցիների նկատմամբ, ովքեր իբր կապված են Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարման հետ, ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։


Ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության վարչությունը սահմանափակումներ է մտցրել Qods Aviation Industries-ի ղեկավարության վեց ներկայացուցիչների և տնօրենների խորհրդի անդամների նկատմամբ։ Ընկերությունը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ և հանդիսանում է երկրում պաշտպանական ոլորտի հիմնական արտադրողը, որը պատասխանատու է անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության համար, գրում է Lenta.ru-ն։


Վաշինգտոնը կարծում է, որ Իրանը Ռուսաստանին է փոխանցել անօդաչու սարքեր, որոնք այդ տեխնիկան օգտագործել են Ուկրաինայում մարտերի ժամանակ։ Բացի այդ, սահմանափակումներ են դրվել օդատիեզերական արդյունաբերության կազմակերպության տնօրենի վրա, որը պատասխանատու է Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի վերահսկման համար։


Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքերի մատակարարման վերաբերյալ արեւմտյան երկրների մեղադրանքները մնացել են առանց ապացույցների։ Նախարարը նաև կոչ է արել բոլոր կողմերին՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ, վերադառնալ դրա իրականացմանը։