29.11.2024
Ֆրանսիացի պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
prev Նախորդ նորություն

Դիվանագիտական սկանդալ. ԵՄ ֆինանսավորմամբ ձեռք բերված ավտոբուսը ոստիկանների շարժի համա՞ր

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Համախմբման անդամ Էդգար Ղազարյանը լուսանկար է հրապարակել Facebook-ի իր էջում ու գրել՝ դիվանագիտական սկանդալ Երևանի կենտրոնում.

"Դիլիջանի տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրված և համայնքային շահերին սպասարկելու նպատակով Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ ձեռք բերված ավտոբուսն օգտագործվում է Հայաստանի ոստիկանության ուժերի շարժը Երևան քաղաքում ապահովելու նպատակով։

Թե այս խայտառակության համար երբ հրաժարական կտա Դիլիջանի քաղաքապետը, դա առանձին քննարկման հարց է, բայց որ Հայաստանում Եվրոպական Միության դեսպանը մեկ օր շուտ պետք է հետ կանչվի, այդ որոշումը Բրյուսելում հուսով եմ հնարավորինս շուտ կկայացվի",- գրել է Ղազարյանը։


Հիշեցնենք, Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները: