30.04.2025
Դիվանագիտական սկանդալ. ԵՄ ֆինանսավորմամբ ձեռք բերված ավտոբուսը ոստիկանների շարժի համա՞ր
prev Նախորդ նորություն

Բերետավորները կոտրել են ցուցարարի ուսը

«Դիմադրություն» շարժման հայրենադարձ մասնակից Կարապետ Հայրապետյանին բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկելիս կոտրել են ուսը: Այս մասին գրում է yerkir.am-ը:


Այդուհանդերձ, նրան անմիջապես չեն տեղափոխել բուժզննման, փոխարենը երկու ժամ պահել են ոստիկանության բաժանմունքում, ինչից հետո միայն տեղափոխել են շտապ օգնության հիվանդանոց ու ցուցաբերել բժշկական օգնություն:


Կարապետ Հայրապետյանը լիբանանահայ հայրենադարձ է, ՀՅԴ անդամ, մասնակցել է Արցախյան ազատամարտին:


Կարապետ Հայրապետյանը 44-օրյա գոյապայքարի օրերին, մարտնչելով ՀՅԴ կամավորական վաշտերի կազմում, վիրավորվել է Վարնկաթաղի բարձունքի պաշտպանության ժամանակ:


Ստորև ներկայացնում ենք Կարապետ Հայրապետյանի բժշկական հետազոտության արձանագրությունը:


Ցուցարարները փակել են Երևան-Սևան և Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհները (PHOTO)
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը
29.04.2025
Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը