29.04.2025
Անցած տարվա համեմատ 3 անգամ ավելացել է ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը
prev Նախորդ նորություն

Ֆրանսիացի պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Հայաստան ժամանած Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությունը մայիսի 3-ին ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:


Ֆրանսիացի պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:


Հյուրերն այցելել են նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Եղեռնը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին:


Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը գրառում է կատարել հուշամատյանում:


 

Դիվանագիտական սկանդալ. ԵՄ ֆինանսավորմամբ ձեռք բերված ավտոբուսը ոստիկանների շարժի համա՞ր
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը
29.04.2025
Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը