23.11.2024
Ոստիկանապետ, գլխավոր դատախազ այս այլանդակության համար պատասխան ո՞վ է տալու. պատգամավոր
prev Նախորդ նորություն

ՄԻՊ արագ արձագանքման խմբերն առավոտից աշխատում են ոստիկանության բաժիններում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն առավոտից աշխատում են ոստիկանության բաժիններում՝ բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման հարցերով խորհրդատվություն տրամադրելու և խախտումների արձանագրման ուղղություններով։

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ միաժամանակ իրականացվում է սոցիալական ցանցերի ու մամուլի մշտադիտարկում՝ դեպքերին առավել արդյունավետ արձագանքելու և Պաշտպանի լիազորությունների շրջանակում անձանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Ավելի ուշ հանդես կգան մանրամասն տեղեկատվությամբ։