21.04.2025
ՄԻՊ արագ արձագանքման խմբերն առավոտից աշխատում են ոստիկանության բաժիններում
prev Նախորդ նորություն

Սպիտակ քաղաքի բենզալցակայանի մոտ երեկ կրակոցներ են հնչել, կա վիրավոր

Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղու բենզալցակայանի մոտ երեկ կրակոցներ են հնչել, կա վիրավոր: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մանրամասնելով.


Մայիսի 1-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղու բենզալցակայանի մոտ Արևաշող գյուղի 34 և 33 տարեկան երկու բնակիչների և բենզալցակայանի սեփականատիրոջ միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բենզալցակայանի 51-ամյա սեփականատերը, խախտելով հասարակական կարգը, իր անվամբ գրանցված որսորդական հրացանից կրակոցներ է արձակել, սակայն ոստիկանները կանխել են հնարավոր զարգացումները:


33-ամյա արևաշողցին գլխի հատվածում ստացել է վնասվածք:


Անձնական խուզարկությամբ 51-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է նաև օրինական պահվող գազային ատրճանակ: Որսորդական հրացանը և գազային ատրճանակը վերցվել են:


Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:


 

Բացահայտվել և կանխվել է պաշտոնյաների կողմից մշակված և իրագործվող կոռուպցիոն սխեմա. ԱԱԾ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար