22.11.2024
ՊՊԾ պետը քաղաքացիների ու լրագրողների է հարվածում. օրվա կադր և տեսանյութ
prev Նախորդ նորություն

Ոստիկանապետ, գլխավոր դատախազ այս այլանդակության համար պատասխան ո՞վ է տալու. պատգամավոր

ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են տասնյակ ոստիկաններ մի քաղաքացու ծեծում ու բերման ենթարկում՝ կիրառելով անհամաչափ ուժ:


Պատգամավորը հարցադրում է անում.


"Հիմա այս այլանդակության համար պատասխան ո՞վ է տալու:

Ոստիկանապետը, Գլխավոր դատախազը ո՞նց են վերաբերվում այս կադրերին, ասելիք չունե՞ք, թե՞ խրախուսում եք նման միջադեպերը։

Ոստիկանության աշխատակցի (ների) ապօրինի գործողությունները պարզ տեսանելի են, ակնկալում եմ իրավապահների համապատասխան արձագանքն ու իրավիճակից բխող քայլերը",- գրել է Աբրահամյանը։


Ավելի վաղ VERELQ-ը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է ՊՊԾ պես Սարգիս Հովհաննիսյանը հարվածներ հասցնում քաղաքացիներին ու լրագրողներին: