14.06.2025
Ակցիայի հրմշտոցում լրագրող է վատացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
prev Նախորդ նորություն

Սյսօր՝ ժամը 18:00-ին, Ֆրանսիայի հրապարակում հավաք տեղի կունենա. Իշխան Սաղաթելյան

ԱԺ փոխնախագահ, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ այսօր՝ ժամը 18:00-ին, Ֆրանսիայի հրապարակում հավաք տեղի կունենա:


Նա կոչ է արել քաղաքցիներին ակտիվորեն մասնակցել անհնազանդության ակցիաներին, որոնք այս պահին իրականացվում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում։


Ոստիկանությունը մայիսի 2-ի առավոտից բերման է ենթարկում ընդդիմության անհնազանդության ակցիաների մասնակցիներին` բիրտ ուժ կիրառելով նրանց նկատմամբ:


Մինչ այս պահը Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 189 քաղաքացի, VERELQ-ի հետ զրույցում հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունից:


Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար, այն է` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։


 


 


 


 

ԵՊՀ-ն դատարկ է, ուսանողներն ակցիաների են մասնակցում. պատգամավոր
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը