18.10.2025
Արարատ Միրզոյանը մեկնում է ԱՄՆ
prev Նախորդ նորություն

Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 125 քաղաքացի

Ոստիկանությունը մայիսի 2-ի առավոտից բերման է ենթարկում ընդդիմության անհնազանդության ակցիաների մասնակցիներին:


«Մինչ այս պահը Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 125 քաղաքացի», - VERELQ-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:


Նշվում է, որ քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար, այն է` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։


Այսօր` մայիսի 2-ին, առավոտյան 8:30-ից մեկնարկել են խաղաղ “Դիմադրություն” շարժման անհնազանդության ակցիաները: Երևանի կենտրոնական մի շարք փողոցներ փակ են, երթևեկությունը կաթվածահար։


 


 

Ակցիայի հրմշտոցում լրագրող է վատացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
16.10.2025
Ալիևի հետ քննարկել ենք նախկին հայտարարությունների դրույթները. Փաշինյան