ԵՊՀ-ն դատարկ է, ուսանողներն ակցիաների են մասնակցում. պատգամավոր
ԵՊՀ-ում դատարկ լսարաններ են. ուսանողները մասսայաբար միացել են դասադուլի կոչին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը.
Նա նաեւ տեսանյութեր է հրապարակել իր էջում՝ ցուցադրելով դատարկ լսարանները:
«Այս օրերին գիտակից հայ ուսանողներին փնտրեք Երևանի փողոցներում և հրապարակներում»,- գրել է պատգամավորը:
Նշենք, որ ԵՊՀ-ից պարզաբանում են տարածել, որում նշված է.
"Հարգելի՛ համալսարանականներ, հայտնում ենք, որ դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով։
Առաջին դասաժամերի ընթացքը որոշ ֆակուլտետներում մասամբ խաթարվել էր, քանի որ փողոցները խցանված են, և պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մի մասը չէր կարողացել ժամանակին հասնել համալսարան",- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, Երևանում առավոտվանից մեկնարկել են անհնազանդության ակցիաներ, կենտրոնը գրեթե ամբողջությամբ պարալիզացված է: Ոստիկանությունը ուժ է կիրառում խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ, կա ավելի քան 200 բերման ենթարկված: