23.11.2024
ԱԳՆ. Թուրքիայի հայտարարությունը ԵԱՏՄ-ին անդամակցելու ցանկության մասին անհիմն է
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ԱԺ-ը հավանություն տվեց համաներում հայտարարելու առաջարկին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 25-ի, արտահերթ հրավիրված նստաշրջանում քննարկել և միաձայն հավանություն է տվել նախագահ Բակո Սահակյանի առաջարկին՝ ԼՂՀ հռչակման 25–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից:

Իր խոսքում խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ հանրապետության հիշարժան հոբելյաններին, սովորաբար, հայտարարվում է համաներում, և սույն համաներման ակտը թվով 6-րդն է և 4-ը՝ Հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ:

Նստաշրջանին ներկա բոլոր պատգամավորները կողմ են քվեարկել (28 քվե) ԼՂՀ հռչակման 25–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ԱԺ որոշմանը, որը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման պահից:

Ամփոփելով նստաշրջանը՝ խորհրդարանի ղեկավարը ներկաներին շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ: «25-րդ տարեդարձը՝ մեր անցած ճանապարհի լավագույն ամփոփումն է: Մենք բազմաթիվ դժվարություններ ու զրկանքներ ենք կրել այս մեծ ճանապարհին և բազում զոհողությունների գնով հասել ներկայիս իրողություններին. այս ամենի գլխավոր հերոսը Արցախի քաղաքացին է»,- նշել է Աշոտ Ղուլյանը: