23.11.2024
Մամուլի տեսություն. Հարկային նոր օրենսգրքը միջգերատեսչական հակամարտության պատճառ է դարձել
prev Նախորդ նորություն

Իտալիայում երկրաշարժից տուժած ՀՀ քաղաքացիների մասին ԱԳՆ-ն առայժմ տվյալներ չունի

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն առայժմ որևէ տվյալ չունի այն մասին, որ Իտալիայի կործանարար երկրաշարժի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են տուժել կամ զոհվել: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, օգոստոսի 24-ի գիշերը կենտրոնական Իտալիայի տարածքում մի քանի ուժեղ ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհերի թիվը հասել է 247-ի, որոնողական աշխատանքները շարունակվում են: Մասնագետները դժվարանում են ասել, թե քանի անձ է համարվում անհետ կորած: