23.11.2024
Էդմոն Մարուքյանը փոխհատուցում է պաշտոնի դիմաց՝ սրբագրելով ինքն իրեն
prev Նախորդ նորություն

Երբ չկա քաղաքական առողջ դիսկուրս՝ ամենը հանգում է դրոշ պղծելու անիմաստ դուխին. պատգամավոր

Մեր պատմության ողջ ընթացքում գրեթե միշտ ստիպված ենք եղել ապրել պայքարով: Տարբեր ժամանակաշրջաններում դա արտահայտվել է տարբեր դրսևորումներով: Պատմությունը ցույց է տալիս, երբ պայքարը ուժեղ է եղել, ժողովուրդը՝ միասնական, տվյալ իրավիճակից դուրս ենք եկել շատ թե քիչ շահած: Երբ ոգին կոտրվել է, այդ թվում՝ ապաշնորհ ղեկավարման կամ այլ պատճառներով, մենք թևակոխել ենք երկարատև պատմական անհաջողությունների փուլ: Այս մասին գրում է Արցախի ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանը:

.Նորագույն պատմության մեր ամենամեծ ձեռքբերումը 1988-ին սկիզբ առած ազգային ազատագրական պայքարի արդյունքում Արցախի ազատությանը հասնելն էր: Դրանով կարծես կոտրվեց անհաջողությունների, մեր՝ զոհ լինելու, կոտորվելու, տառապանքի շղթան։ Չնայած դրա համար մեծ գին վճարեցինք, բայց ազատ ու անկախ Արցախը դարձավ հայության համախմբման ու ոգու սնուցման աղբյուրը։

Համաշխարհային քաղաքական պատմության ընթացքում իշխանափոխությունններ կամ հեղափոխություններ շատ են եղել: Որտեղ սոցիալական արդարության խնդիր կար, «ԱՐԴԱՐՈՒԹՅՈւՆ» կարգախոսով էին հեղափոխություն անում, որտեղ տնտեսական զարգացման խնդիր կար՝ «ԱՌԱՋԸՆԹԱՑ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄ» կարգախոսով: 2018 թվականին մեր երկրում «Դուխով» կարգախոսով իշխանափոխություն արվեց: «ԴՈՒԽՈՎ»:

Ի՞նչն էր պակասում. մեր ժողովրդի դու՞խը։ Այն ժողովրդի դուխը, որը վերջին 30 տարիներին պայքարով հայրենիք էր ազատատագրել, պետականություն ստեղծել: Անդուխ ժողովուրդը կարո՞ղ էր դա անել։

Երբ չկա քաղաքական ու գաղափարական առողջ դիսկուրս՝ ամեն ինչ հանգում է դրոշ պղծելու անիմաստ դուխին։ Մեր անհաջողությունների ակունքում Տիգրան Մեծին փնտրելու, Արցախը Ադրբեջանի կազմում պատկերացնելու մասին արտահայտությունները խոսում են ոչ միայն ոգու սնանկության, այլև գաղափարազուրկ «ղեկավարման», ապաշնորհ ու անկարող քաղաքական թիմի կողմից պետական կառավարումը ձախողելու մասին։

Ի՞նչ ենք անում մենք՝ որպես հանրություն։ Հաշտվու՞մ ենք սեփական խնդիրները լուծելու անկարողության հետ, հարմարվում մեր անճարությանը՝ մեղավորներ փնտրելով անցյալում ու հեռուներում, թե՞ արթնացնում ենք մեր դիմադրողականության ոգին, առերեսվում մարտահրավերներին ու լուծում դրանք",- գրել է արցախցի պատգամավորը։