25.11.2024
Մեկնարկել է Բելառուսի պաշտպանության նախարարի այցը Հայաստան
prev Նախորդ նորություն

ՊՆ–ում ամերիկյան կողմի հետ քննարկվել է խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» (GPOI) ծրագրի ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության համակարգող Անն Շտիգլիցին և ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի ռազմաքաղաքացիական համագործակցության կենտրոնի խաղաղապահ ծրագրերի պատասխանատու Թիմոթի Բրնին:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի հովանո ներքո անցկացվող խաղաղապահ առաքելություններին հայկական կողմի մասնակցության, դրա համար անհրաժեշտ դասընթացների կազմակերպման և «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում իրականացվելիք առաջիկա նախագծերին առնչվող հարցեր` խաղաղապահ ուսումնական կենտրոնի վերակառուցում, ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման սարքավորումների ձեռքբերում և այլն:

ԱՄՆ-ի «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրին ՀՀ անդամակցությունը հաստատվել է 2013թվականին, ծրագրի հիմնական նպատակն է աջակցել հայկական կողմին խաղաղապահ կարողությունների զարգացման և ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող առաքելությունների ներգրավման գործընթացում: