25.11.2024
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին
prev Նախորդ նորություն

Պետբյուջեի եկամուտները հունվարին և փետրվարին գերակատարվել են. Բադասյան

Հունվար, փետրվար ամիսներին Հայաստանում գերակատարվել է բյուջետային եկամուտների սահմանված թիվը: Այդ մասին մարտի 3-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:


Նրա խոսքով, աշխարհաքաղաքական անկայունությամբ պայմանավորված տնտեսական ռիսկերը որոշակի ազդեցություն կունենան Հայաստանի վրա, սակայն դրանք չեն զգացվի միանգամից:


«Պետական բյուջեի եկամուտների առաջին եռամսյակին պլանավորած թիվը, որը ֆինանսների նախարարության հետ համատեղ որոշել էինք, այդ առումով ռիսկեր այս պահին չկան, - ասաց Բադասյանն ու հավելեց: - Առաջին եռամսյակի գումարը, երբ բաշխել ենք հունվարին և փետրվարին, հունվար ամսվա համար եղել է 135 միլիարդի շրջանակում և գերակատարվել է, փետրվարին եղել է 112 միլիարդի շրջանակներում, և կրկին գերակատարել ենք, այսինքն՝ մի քանի մլրդ դրամով ավելի հավաքագրում է եղել, քան մենք մեզ համար եռամսյակի թիվը բաշխելով ամիսների վրա ստացել ենք»: