25.11.2024
Հայաստանն ու Սիրիան վերսկսում են կանոնավոր ավիաչվերթները
prev Նախորդ նորություն

Հյուսիս-հարավ նախագիծը վերաձևակերպվել է. Փաշինյան

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կառավարության փետրվարի 17-ի նիստում հայտարարեց, որ այսօր հայտարարվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի՝ Սիսան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը։


Սիսիան-Քաջարան 60 կմ հատվածը Հյուսիս-Հարավ 560 կմ երկարությամբ ճանապարհի ամենաառանցքային հատվածներից մեկն է։


«Այժմ գործող ճանապարհը Սիսիանից դեպի Քաջարան միջինում ունի մոտ 50 կմ/ժամ արագություն։ Մենք այս ճանապարհի կառուցմամբ կունենանք 100 կմ ժամ արագությամբ ճանապարհ, որը շուրջ երկու ժամով կկրճատի այդ հատվածների միջև հեռավորությունը, նաև կլինի բարեկարգ, ժամանակակից ստանդարտներին բավարարող անվտանգ ճանապարհ, ինչը, կարծում ենք, և ռազմավարական, տնտեսական առումով շատ կարևոր է»,- ասաց Սամոսյանը։


Նրա խոսքով, ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման համար վեց տարի ժամկետ է նշվում։


«Ամբողջովին նոր ճանապարհային հատված է, որտեղ կան շուրջ 4․7 կմ կամուրջներ, որոնք ընդհանուր առմամբ 27 կամուրջներ են։ Կան 12 կմ-ից ավելի թունելային հատվածներ, դրանք հինգ թունելներ են, որոնցից մեկը միայն 8,6 կմ երկարություն կունենա։ Այսինքն՝ խոշորամասշտաբ ծրագիր է, և ամեն ինչ կանենք, որ միջազգային խոշոր ընկերությունները լուրջ հետաքրքրվածություն ունենան, բավական հայտեր ունենանք։ Եվ եթե այլ խոչընդոտող հանգամանքներ չլինեն, տարվա վերջում կունենանք նաև շինարար»,- նկատեց Սանոսյանը։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց նախագիծի ռազմավարական մեծ նշանակությունը Հայաստանի համար: Նրա խոսքով, այս փուլում կազմակերպությունները հայտ պետք է ներկայցնեն ճանապարհի շինարարությունն իրականացնելու համար: Իսկ նախագծի արժեքը մի քանի հարյւոր միլիոն դոլար է:


«Այս մասշտաբի ներդրումային ծրագիր Հայաստանի անկախության պատմության մեջ չի իրականացվել»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կոնտեքստում Հյուսիս-հարավ նախագիծը վերաձևակերպվել է և դարձել Հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք նախագիծ:


Նա հույս հայտնեց, որ մեծ տեմպերով կիրականացնենք այս նախագիծը: «Սա նշանակում է, որ Հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք նախագծի կամ, եթե կարճ ասենք՝ Հայկական խաչմերուկի ճյուղերից մեկը կկապի Հայաստանից դեպի Իրան, մյուս ճյուղը՝ Ադրբեջան-Հայաստան, հետագայում նաև՝ Նախիջևան-Թուրքիա»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը` հույս հայտնեկով, որ մինչև տարվա վերջ կլինի շինարարական ընկերություն, որը կիրականացնի աշխատանքը:


Նա նաև նկատեց, որ հիմա կոնկրետ աշխատանքներ են իրականացվում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար: Արդեն մեկնարկել են տեխնիկական և նախագծային աշխատանքները:


Նա հույս հայտնեց, որ առաջիկայում ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով, և «արդեն դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի»: