ՀՀ անվտանգության ապահովման երեք բաղադրիչներից այսօր գործում է միայն մեկը. Ռոբերտ Քոչարյան
Հայաստանի անվտանգության ապահովման երեք հիմնական բաղադրիչներից այսօր գործում է միայն մեկը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, "Հայաստան" ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի անվտանգության համակարգն ունի երեք հիմնական բաղադրիչ՝ սեփական բանակը, ՀԱՊԿ-ը, ինչպես նաև ռազմաքաղաքական համագործակցությունը Ռուսաստանի հետ։ "Ռուսաստանի հետ մեր քաղաքական համագործակցությունն միակ երաշխավորված գործոնն է, որն այսօր գործում է Հայաստանի անվտանգության ապահովման ոլորտում", - կարծում է երկրորդ նախագահը:
Սակայն վերջին 44-օրյա պատերազմը որոշակի բարդություններ առաջացրեց նաև այդ բաղադրիչի գծով։ ՌԴ-ի հետ ընդհանուր սահմանի բացակայությունը ցույց է տվել "Ռուսաստանի կողմից ներգրավման և աջակցության որոշակի սահմանաչափակումներ"։
"Մենք մինչ օրս պատասխան չենք ստացել այն հարցին, թե ինչու պատերազմի ժամանակ Վրաստանի օդային տարածքը փակվեց ռազմական բեռնափոխադրումների համար։ Պատասխան չկա նաև այն հարցին, թե ինչու պատերազմի առաջին երկու շաբաթներին փակվեց նաև Իրանի օդային տարածքը։ Այս երկու գործոններն ուժեղ ազդեցություն են ունեցել պատերազմի ելքի վրա, եւ դա փաստ է", - հայտարարել է Քոչարյանը։
Բացի այդ, ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդությունը սահմանափակում է նաեւ ռուսական կողմի այս կամ այն քայլը ձեռնարկելու ազատությունը։