25.11.2024
ՀՀ անվտանգության ապահովման երեք բաղադրիչներից այսօր գործում է միայն մեկը. Ռոբերտ Քոչարյան
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը մեր կենսակերպի մաս է դառնալու` սեզոնային որոշակի ակտիվացումներով. նախարար

Կորոնավիրուսը մեր կենսակերպի մաս է դառնալու` սեզոնային որոշակի ակտիվացումներով: Այդ մասին կառավարության փետրվարի 17-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:


Նրա խոսքով, դեռ վաղ է կանխատեսումներ անել` արդյոք «օմիկրոնն» այս համավարակի վերջնական փուլն է, թե ոչ։


«Կարող ենք ասել, որ համավարակի փուլից դեպի էնդեմիկ հիվանդության փուլ կարծես նշմարվում է արդեն։ Սա նշանակում է, որ, այո, կովիդը կմնա որպես այդպիսին, այն մեր կենսակերպի մի մաս է դառնալու՝ սեզոնային որոշակի ակտիվացումներով։ Բայց հստակ կերպով ասել, որ վերջանում է համավարակը, դեռ վաղ է»,- ասաց նախարարը։


Ներկայացնելով Հայաստանում համավարակային իրավիճակը` նախարարը նշեց, որ անցած շաբաթվանից գրանցում են կտրուկ նվազում, բայց դեռ օրական 1700-ից ավելի դրական դեպքեր ենք ունենում։


«Այսինքն՝ կարող ենք ասել, որ նվազման տեմպի մեջ ենք, բայց դեռ հիվանդանոցները բավական ինտենսիվ ռեժիմով են աշխատում։ Օմիկրոն շտամի պարագայում դեպքերի մեծ մասն ավելի թեթև է ընթանում, բայց սա չի նշանակում, որ մենք չունենք ծանր դեպքեր։ Բայց հոսպիտալացվածների 88 տոկոսը չպատվաստված քաղաքացիներ են, ովքեր բավական ծանր են տանում հիվանդությունը»,- ասաց նա։