25.11.2024
Բանակն այսօր ունակ չէ ապահովել Հայաստանի անվտանգությունը. Քոչարյան
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 723 նոր դեպք

Վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվն աճել է 1 723-ով եւ հասել 411 878-ի:


Ինչպես փետրվարի 17-ին հաղորդել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մամուլի ծառայությունը, ընդհանուր առմամբ անցկացվել է 2 846 177 թեստ (վերջին մեկ օրում ՝ 6 630):


Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 383 368 մարդ (վերջին մեկ օրում ՝ 1 668)։ Բուժում են անցնում ՝ 18 674 հիվանդ։


Ընդհանուր առմամբ կորոնավիրուսային վարակից մահացել է 8 253 հիվանդ (վերջին օրվա ընթացքում ՝ 24)։ Եվս 1 581 - ը մահացել է (վերջին օրերին ՝ 0) այլ հիվանդությունների պատճառով, սակայն նրանց մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ։