21.04.2025
Հայաստանը չպետք է իր անվտանգության ապահովման խնդիրները կապի ՀԱՊԿ-ի հետ. Ռոբերտ Քոչարյան
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Սիրիան վերսկսում են կանոնավոր ավիաչվերթները

Հայաստանն ու Սիրիան վերսկսում են կանոնավոր ավիաչվերթները։


Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստում հավանություն է տվել համապատասխան միջպետական համաձայնագրի նախագծին։


Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի վավերացումը կօգնի նոր կանոնավոր ավիաչվերթների ձեւավորմանը Հայաստանի եւ Սիրիայի միջեւ, ինչպես նաեւ թույլ կտա աշխուժացնել երկկողմ տնտեսական կապերը:


VERELQ-ը հիշեցնում է, որ 2021 թվականի սեպտեմբերի 4-ին Հալեպի օդանավակայանը ընդունել է 2011 թվականից ի վեր առաջին չվերթը Երևանից։


Սիրիայի տրանսպորտի նախարարությունն այն ժամանակ հայտարարել էր, որ այդպիսով վերականգնվում է երկու պետությունների միջև ավիահաղորդակցությունը։

Հյուսիս-հարավ նախագիծը վերաձևակերպվել է. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար