24.11.2024
Ռեստորանային ոլորտի շրջանառությունը վերջին օրերին նվազել է 20 տոկոսով. Վահան Քերոբյան
prev Նախորդ նորություն

Քաղաքական փոթորիկ նախանշող քայլ Արմեն Սարգսյանի հրաժարականը. Դեմկուս

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել․


"Փաստ է՝ հայոց պետականությունը խոր ճգնաժամ է վերապրում։ Արցախյան պատերազմում մեծագույն կորուստներով ծրագրված պարտությունը, թուրք-ադրբեջանական տանդեմի լկտի, վերջնագրի բովանդակությամբ, տարածքային պահանջները Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացից բացահայտ հրաժարումը, Հայ Դատի պահանջատիրությունն և ցեղասպանության փաստի միջազգային ճանաչումը միայն Սփյուռքին վերագրելը՝ սրանք ընդամենը մի քանիսն են, իրենց հետևանքով արհավիրք դառձող հարցերի շարքից։


Քաղաքական փոթորիկ նախանշող քայլ ենք համարում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը պաշտոնից։


Այս պահին հրատապ է և խիստ կարևոր նախագահի ինստիտուտի լիիրավ պահպանումն և՝ որպես իշխանության մյուս թևերի իրավական հակակշիռ, լիազորություններով օժտելը։ Սա է պատճառը, որ ապագա ՀՀ Նախագահի թեկնածու անձի առանձնահատկությունները չափազանց կարևոր նշանակություն են ունենում։


Ուստի՝ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը հանրային քննարկման է ներկայացնում իր կողմից առաջարկվող ՀՀ Նախագահի թեկնածուին ներկայացվող պահանջ-սկզբունքները։


ՀՀ նախագահի պաշտոնին հավակնող գործիչը պետք է.


 Ա. Լինի ազգային պահպանողական հայացքների կրող, և՛ իր խոսքերով, և՛ գործերով հայկական պետականության արժեքների ամրակայող:


Բ. Միջազգային ասպարեզում իր փորձառության և գործունեության շնորհիվ արդեն ընկալելի վարկանիշ ունեցող անձ:


Գ. Վայելի հայ հասարակության վստահությունը, լինի ճանաչելի և ընդունելի ոչ միայն հայաստանյան, այլև Արցախի և Սփյուռքի հայերի համար:


Դ. Քաջիրազեկ և առնչակից լինի երկու հայկական պետականությունների ստեղծման քաղաքական, իրավական և դիվանագիտական հիմնարար սկզբունքներին և պատմությանը:


Ե. Ունենա ամուր քաղաքական կամք, հանուն իր սկզբունքների պատրաստ լինի կառուցողական բանավեճի:


Զ. Պատասխանատվության բեռից ոչ մի պարագայում չերկնչի, ուրիշների սխալներով իրեն չարդարացնի, ունակ լինի սեփական սխալներն ընդունելու և քննադատություն լսելու, թիմային գործունեություն ծավալելու":